ԹԹերեզա Կասյան

Հագուստի մաքսազերծումը թանկացել է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ

Հագուստի մաքսազերծումը թանկացել է ոչ թե 6, այլ 1.5-2 անգամ

Ինչպես հայտնի է՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ, տեղեկացնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից: Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ-ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։

Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը, և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։ Ներկայիս փոփոխությունը բերել է մաքսային արժեքի բարձրացման, ինչն էլ առաջացրել է առևտրականների դժգոհությունը։ Վերջիններս այս առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով փոփոխված ընթացակարգի վերաբերյալ։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

Այժմ սահմանված է հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրքի վճարման համակարգ։ Սա նշանակում է, որ թանկացում սպասվում է, բայց ոչ թե 6, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ Այս մասին հայտնել է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը։ Ըստ ՊԵԿ հաշվարկների՝ եթե ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա դիմաց վճարում է 7 դոլար, ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար։ Հսկիչ գները սահմավել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ գներ կիրառվում են, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։

Մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ մեր պարտավորություններից։ Սա ենթադրում է, որ ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվում են այլ դրույքաչափերով:

Հիշեցնենք, որ մաքսազերծման գործընթացում 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հանցավոր սխեմաներ։ Մասնավորապես խոշոր ընկերություններից մեկը ներմուծված ապրանքները ճիշտ տեսականիով և անունով չէր հայտարարագրել ու մաքսազերծել, որով խուսափել էր հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ կատարելուց՝ հասցնելով պետությանը 7 մլն դոլարի վնաս։ ՊԵԿ-ը միջանկյալ սխեմա էր մշակել ներմուծողների համար։ Ապրանքների հաշվարկը մինչև սեպտեմբերի 1-ը կատարվում էր կիլոգրամներով, յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարել են 3,25 դոլար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում