Սեպտեմբերի 2-ը՝ 60 վայրկյանում

ՄՄարի Կոստանյան

Այս ընտրության համար ազգովի անչափ թանկ գին ենք վճարել. Ազատ Արցախը տոնում է անկախության հռչակման 29-րդ տարեդարձը:

Գլխավորը Արցախի անվտանգությունն է, այն թուլացնող որևէ տարբերակ չի կարող քննարկվել. Արայիկ Հարությունյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

Հայաստանի արտգործնախարարությունը ճշտում է Նախիջևան ահաբեկիչների մուտքի մասին լուրերը: Աննա Նաղդալյանը նաև հստակեցրել է՝ Արցախի հարցում Թուրքիան միջնորդ լինել չի կարող:   

Արմավիրում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 27 է, 14-ը՝ մահվան ելքով:

«Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհից տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

«Էրեբունի-Երևան» տոնակատարության այս տարվա բյուջեի մոտ 80%-ը կուղղվի Մհեր Մկրտչյանի և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերանորոգմանը։

Եվ կինոյի աշխարհում առաջին խոշոր միջոցառումը համաճարակի սկսվելուց ի վեր. այսօր մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում