Հուսով ենք՝ աշնան վերջին զբոսաշրջային փակված բիզնեսները կվերադառնան իրենց գործունեությանը. նախարար

ՆՆարե Թադևոսյան

Այո, կորոնավիրուսի տարածման շրջանում բիզնեսներ կան, որ փակվել են: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:  

Նա նշեց, որ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով, ուստի քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն:

«Սակայն աշնանը, հուսով ենք, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն, և շատ փակված բիզնեսներ կվերադառնան իրենց գործունեությանը: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա աշնան վերջին»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում