ՇՇողիկ Գալստյան

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 20 մարդ

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 20 մարդ

Air India Express ավիաընկերության Դուբայից թռչող Boeing 737 ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդ քաղաքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է 20 մարդ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Օդանավում եղել է 174 մարդ, որոնցից 10-ը՝ երեխաներ, ինչպես նաև երկու օդաչու և անձնակազմի հինգ անդամ: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, այնուհետև երկու մասի բաժանվել:

Նշվում է, որ զոհերի թվում են ինքնաթիռի երկու օդաչուները: Վիրավորվել է 123 մարդ, որից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախնական տեղեկություններով՝ աղետի պատճառ են հանդիսացել տեղատարափ անձրևներն ու վատ տեսանելիությունը:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում