ԳԳայանե Թամամյան

Վրաստանը պատվաստանյութ ձեռք բերելու բանակցություններ է վարում

Վրաստանը պատվաստանյութ ձեռք բերելու բանակցություններ է վարում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ են ընթանում երկու ընկերությունների հետ, տեղեկացնում է aliq.ge-ն։

Գամկղրելիձեն նշել է, որ այսօրվա տվյալներով աշխարհում ամենահեռանկարայինը Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի խմբի  ստեղծած պատվաստանյութն է:

«Օքսֆորդի պատվաստանյութն անցել է հետազոտության երրորդ շրջանի փուլերից մեկը և այժմ պետք է մի մեծ հետազոտություն ևս անցնի,  որի շրջանակներում կհետազոտվի մոտավորապես 10 000-15 000 հոգուց բաղկացած խումբ: Եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգությունը, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա: Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք աշխատում ենք այս ընկերության հետ և մեկ ամիս առաջ ուղիղ կապի մեջ ենք եղել նրանց հետ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը բանակցություններ է վարում նաև խոշորագույն միջազգային «Գավի» ընկերության հետ, և պատվաստանյութի հաստատվելուն պես Վրաստանը կլինի այն ստացողների շարքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում