Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել 20 մարդու

ԱԱննա Ավետիսյան

Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում զինված տղամարդը մոտ 20 մարդու պատանդ է վերցրել և  սպառնում է սպանել ավտոբուսի ուղևորներին՝ հաղորդում է Vesti.ru-ն

Ոստիկաններն ու հատուկ նշանակության ուժերը շրջապատել են ավտոբուսը Ցենտրալնայա հրապարակում: Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի ինքնաձիգ զենք և մի քանի նռնակ:

Թե ինչ պահանջներ է ներկայացրել հարձակվողը՝ չի հաղորդվում: Հայտնի է, որ նա սպառնում է սպանել ավտոբուսում գտնվող մարդկանց և հեռակառավարվող պայթուցիկ սարք գործարկել քաղաքի մյուս հատվածում:

Ըստ ականատեսների՝ այս պահին լսվում են կրակոցներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում