ԳԳայանե Թամամյան

ԱՀ Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման խումբ

ԱՀ Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման խումբ

ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի որոշման համաձայն` Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման երկու խումբ: Խմբերի կազմում ընդգրկված են շրջվարչակազմի, բուժհաստատությունների, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատողներ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ծառայակիցներ:

Շրջանում կայացավ առաջին խմբի առաջին հանդիպումը, որի պատասխանատուն շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանն է: 

Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ղեկավարի տեղակալ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Վադիմ Դանիելյանը:

Հանդիպման նպատակն էր` հստակեցնել խմբի անդամների գործառույթներն ու առաջիկա աշխատանքները, որոնց թվում են քաղաքացիներին մեկուսացնելը, կոնտակտավորներին հայտնաբերելն ու վարակի օջախն ախտահանելը: 

Արագ արձագանքման խմբերին կցված են նաև մարդատար և բեռնատար մեքենաներ` համայնքների տարածքներում սահմանափակումներ մտցվելու դեպքում բնակիչների կենսագործունեությունն ապահովելու և այլ խնդիրներ լուծելու համար:

Շրջանի ղեկավարը հորդորեց խմբի անդամներին` լինել չափազանց պատասխանատու, վարակի ի հայտ գալու դեպքում գործել ներդաշնակ ու համակարգված, քաղաքացիների շրջանում հնարավորինս մեծացնել բացատրական աշխատանքների ծավալը: Արարատ Մելքումյանը նաև նշեց, որ Մարտունու վարչակազմը և բուժհաստատությունները պահեստավորված են համապատասխան դեղորայքով և ախտահանիչ նյութերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում