ՀՀայկարամ Նահապետյան

Համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

Համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

«Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է՝ համակարգն աշխատում է ծանրաբեռնված, մեկ ժամվա ընթացքում ստանում են մինչև 130-150 կանչ: 

«Հարգելի համաքաղաքացիներ, կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է, ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով: Ներկա դրությամբ համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է, միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է:

Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը, հատկապես, մեծ է «Պիկ» ժամերին` 18-00-ից մինչև 24-00, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ: Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե:

Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից, օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադների կողմից և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:

Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը: Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ: Իրավիճակի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում