ՄՄարիամ Մխիթարյան

Հունիսի 20-ին Թբիլիսին չի փակվի. Aliq

Հունիսի 20-ին Թբիլիսին չի փակվի. Aliq

Վրաստանի կառավարությունը հերքում է հունիսի 20-ին Թբիլիսին կրկին փակելու մասին տեղեկությունը: Կառավարության ռազմավարության կոմիտեում հայտարարել են, որ համաճարակային ներկայիս իրավիճակը հիմք չէ Թբիլիսին կամ որևէ այլ քաղաք փակելու համար:

«Տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվում, որ հունիսի 20-ին Թբիլիսիի մուտքը փակվելու է: Այս լուրը չի համապատասխանում իրականությանը և որոշակի խմբերի կողմից հանրությանը մոլորության մեջ գցելու նպատակ ունի»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

Վրաստանում հունիսի 17-ի դրությամբ՝ 24 ժամվա ընթացքում, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ապաքինվել է 7 քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում