ՌՌոզա Խաչատրյան

Ի վերջո պետք է ընտրենք՝ ինչն է մեզ համար ավելի կարևոր՝ մեր երեխայի հարսանիքը, թե մեր ծնողի կյանքը. Թորոսյան

Ի վերջո պետք է ընտրենք՝ ինչն է մեզ համար ավելի կարևոր՝ մեր երեխայի հարսանիքը, թե մեր ծնողի կյանքը. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.  

«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.

Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...

Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...

Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...

Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը...

Եկել է կողմնորոշվելու ժամանակը...»

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում