ՆՆարե Ոսկանյան

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է․ առողջական վիճակը կայուն ծանր է

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում է․ առողջական վիճակը կայուն ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ 1lurer.am-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր։ 

Անատոլի Գնունին հայտնեց, որ երեկ Գրիգորյանն ունեցել է սրտի զարկերակային ճնշման նվազում։ Սրտի ռիթմը հասել է 40-ի, ունեցել է ցնցումներ, սառը քրտինք։ Շտապօգնություն կանչ է գրանցվել, և Էրեբունու բրիգադին հաջողվել է վիճակը կայունացնել, որից հետո ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բուժկենտրոն։  Բժիշկը հաղորդեց, որ եղել է նաև շաքարի բարձրացում, որովայնի աղիների փքվածություն։ Կատարվել են հետազոտություններ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը հունվարի 15-ին դատարանի որոշմամբ փոխարինվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում