ՌՌոզա Խաչատրյան

Գավառում 93 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու. մարզպետ

Գավառում 93 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է, որ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվեն բազմաբնակարան 3 շենքի տանիք և 13 մուտք:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու են Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները և 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաև Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռևս ունի շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար:

Անմխիթար վիճակում են գտնվում նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների և լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում