ՌՌոզա Խաչատրյան

Մխիթարյանն ու «Ռոմայի» մյուս ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Ֆլոյդի հիշատակին

Մխիթարյանն ու «Ռոմայի» մյուս ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել Ֆլոյդի հիշատակին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», սոցցանցերի իր էջում հրապարակել է լուսանկար, որում ծնկի գալով խաղադաշտում՝ թիմի ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին:

«Մենք միասին ենք և այսօր ծնկի ենք գալիս՝ հաջակցություն #blacklivesmatter-ի»,- այսպես է վերնագրել լուսանկարը Հայաստանի ազգային ընտրանու ավագը:

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է՝ Մինեապոլիսի սուպերմարկետում կեղծ կտրոնով վճարելու փորձի համար ոստիկանության կողմից կալանավորման ընթացքում: Ֆլոյդին պառկեցրել են գետնին, հագցրել ձեռնաշղթաներ, իսկ ոստիկաններից մեկը ոտքը դրել է նրա պարանոցին և այդ վիճակում պահել մի քանի րոպե՝ անտեսելով ձերբակալվածի խոսքերը, որ չի կարողանում շնչել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում