ՄՄերի Եգորյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ կանգնած ուղևորներով: Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ և իրականացրել  ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Երևանի այլ վարչական շրջաններում և մարզերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում