ՀՀայկարամ Նահապետյան

«Հելս-թոն» հավելումը չի կարող բուժել կորոնավիրուսը. ԱՆ-ն հերքում է

«Հելս-թոն» հավելումը չի կարող բուժել կորոնավիրուսը. ԱՆ-ն հերքում է

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե  «կորոնավիրուսի դեմ պայքարող արդյունավետ միջոցը գտել են Հայաստանում»:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հելս-թոնը» Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

«Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»,- տեղեկացնում են նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում