ԲԴԽ-ն կդիմի ՍԴ. Հայկ Հովհաննիսյանի գործով վարույթը կասեցվել է

ԳԳևորգ Թոսունյան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կասեցրեց խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: ԲԴԽ որոշեց դիմել սահմանադրական դատարան՝ Դատական օրենսգրքի դրույթներից մեկի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:

Հ.Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ 3 անդամ, որոնք ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այն: Այս դեպքում իրավական խնդիր է առաջանում՝ արդյոք դիմումատուները կարող են քննել ու որոշում կայացնել իրենց իսկ դիմումի վերաբերյալ:

Այս իրավական հարցը պարզելու նպատակով էլ, փաստորեն, ԲԴԽ որոշել է դիմել ՍԴ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության առիթ է հանդիսացել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ 27.02.2020 թ. որոշմանը կից Հովհաննիսյանի ներկայացրած հատուկ կարծիքում տեղ գտած արտահայտությունները: Ըստ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ Հայկ Հովհաննիսյանի դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում