ՇՇողիկ Գալստյան

Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ. Ալեքսանդր Կարապետյան. Sportbox

Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ. Ալեքսանդր Կարապետյան. Sportbox

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է Գերմանիայում Յուրգեն Կլոպի որդու դեմ խաղի, ինչպես նաև ազգային թիմի՝ հաջորդ ընտրական փուլում շանսերի մասին։ Հայտնում է Sportbox-ը: 

«Հայաստանի հավաքականի համար Յուրգեն Կլոպն իդեալական մարզիչ կլիներ։ Ես, ի դեպ, խաղացել եմ նրա որդու դեմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպը մարզում էր «Մայնցը»։ Նրան մարդիկ էին մոտենում ու լուսանկարվում։ Այդ խաղում ներկա էր նաև իմ հայրը։ Նա շփվել է Կլոպի հետ։ Ոչ ոք չէր սպասում, որ նա նման բարձրակարգ մարզիչ կդառնա։

Կլոպի որդին պաշտպանությունում էր խաղում։ Հիշում եմ՝ նա երկար մազեր ուներ։ Ճկուն, չզիջող ու ագրեսիվ ֆուտբոլիստ էր։ Հենրիխ Մխիթարյանն ինձ շատ է պատմել Կլոպի մասին։ Ասում էր, որ նա ֆանտաստիկ մարզիչ ու նույնպիսի մարդ։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նրա մասին վատ բան ասել։ Ինձ թվում է՝ բոլորը սիրում են Յուրգենին»,- ասել է Կարապետյանը:

Կարապետյանն ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հայաստանի հավաքականում անցկացրած 13 խաղերում հեղինակել է 5 գոլ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում