ԹԹերեզա Կասյան

Վրաստանում մեկնարկել է պարետատան արգելքների վերացման առաջին փուլը․ Aliq

Վրաստանում մեկնարկել է պարետատան արգելքների վերացման առաջին փուլը․ Aliq

Ապրիլի 27-ից Վրաստանում մեկնարկում է արտակարգ դրության շրջանակներում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը, տեղեկացնում է aliq.ge կայքը։

Այս փուլում Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը։

Նշենք՝ թույլատրվում է նաև առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:

Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքով՝ նշված արգելքները կգործեն Վրաստանի ամբողջ տարածքում, բացի այն շրջաններից, որտեղ խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարված:

Ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով վերականգնվում է միջքաղաքային երթևեկությունը: Թբիլիսի, Բաթում, Քութայիս և Ռուսթավի քաղաքների մուտքերն ու ելեքերը, որ փակ են ապրիլի 15-ի որոշմամբ, 2 օրվա ընթացքում բաց կլինեն նրանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի հայտարարությամբ՝ նշված արգելքները կրկին հնարավոր է ուժի մեջ մտնեն՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերի հետ:

Ի դեպ, երկրի գլխավոր համաճարակաբաններից Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանն այս պահին համավարակի պիկին է հասել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում