ՄՄարիամ Պետրոսյան

Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 մլն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ

Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 մլն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ
 
 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգում է. Համավարակի պատճառով դադարեցվել են կարմրուկի դեմ պատվաստումների ծրագրերը հիվանդության տարածվածության ամենաբարձր մակարդակ ունեցող 25 երկրում։

 
Մինչ աշխարհն անհամբեր սպասում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, համաճարակը շարունակում է մեծ թափով տարածվել ամբողջ աշխարհում: Միլիոնավոր երեխաներ կարմրուկի, դիֆթերիայի և պոլիոմիելիտի դեմ կենսական նշանակության պատվաստումներ չստանալու վտանգի տակ են՝ այս ծառայությունները տրամադրող օղակների աշխատանքի ընդհատման պատճառով: Վերջին տվյալներով՝ պետությունների մեծամասնությունը դադարեցրել է պոլիոմիելիտի, իսկ 25 երկիր հետաձգել է կարմրուկի դեմ զանգվածային արշավները՝ առաջնորդվելով նոր ուղեցույցով։
 
Նույնիսկ մինչ կորոնավիրուսի համաճարակը, կարմրուկի, պոլիոմիելիտի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումները յուրաքանչյուր տարի հասանելի չէին 20 միլիոն երեխայի համար: 2018 թ․ աշխարհում ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել, որոնցից շատերն ապրում են թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրներում: Հաշվի առնելով ներկայիս ընդհատումները՝ 2020 թվականի և գալիք տարիների ընթացքում սա կարող է աղետալի հետևանքների բերել։
 
«Քանի դեռ կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում, կյանքեր փրկող մեր աշխատանքը` ուղղված երեխաներին պատվաստանյութերով ապահովելուն, հույժ կարևոր է», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմունիզացիայի հարցերով գլխավոր խորհրդական և բաժնի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy): «ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով միլիոնավոր երեխաների ճակատագրեր են անորոշության մեջ»:
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծության՝ 2010-2018 թթ․ ընկած ժամանակահատվածում գրեթե 182 միլիոն երեխա կամ տարեկան միջին հաշվով 20,3 միլիոն երեխա, չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Սա այն պատճառով է, որ կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի գլոբալ ծածկույթը կազմում է ընդամենը 86 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է կարմրուկի բռնկումը կանխելու համար անհրաժեշտ 95 տոկոսից:
 
Չպատվաստված երեխաների թվաքանակը հանգեցրեց նրան, որ 2019 թվականին կարմրուկի տագնապալի բռնկումներ արձանագրվեցին այդ թվում՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ 
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված տարածաշրջանային նոր բնութագրերի՝ կարմրուկից բացի, իմունիզացիայի բացերն արդեն իսկ բավականին խնդրահարույց էին: Իսկ այսօր բոլոր պետությունները նաև պայքարում են կորոնավիրուսի բռնկումների դեմ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կենսական նշանակության պատվաստանյութեր է մատակարարում, որպեսզի հիվանդությունների բռնկումներ ունեցող վայրերում երեխաները պատվաստվեն։
 
Մինչ աշխարհը շտապում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ նոր պատվաստանյութ ստեղծել և փորձարկել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Կարմրուկի և կարմրախտի նախաձեռնությունն ու ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը կառավարություններին և դոնորներին կոչ է անում.

  • շարունակել իրականացնել պլանային պատվաստումները՝ միևնույն ժամանակ պաշտպանելով բուժաշխատողներին։
  • Երբ համաճարակն ավարտվի, պլանավորել յուրաքանչյուր երեխայի բաց թողած պատվաստումների իրականացումը։
  • Երբ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը ստեղծվի, ապահովել, որ այն հասանելի լինի նույնիսկ ամենակարիքավոր մարդկանց համար:

 «Այսօր չպատվաստվող երեխաները չպետք է իրենց ողջ կյանքն ապրեն առանց հիվանդությունից պաշտպանված լինելու»,- նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley). «ՔՈՎԻԴ-19-ը չպետք է պատճառ հանդիսանա, որ աշխարհում կարմրուկի և պոլիոմիելիտի նման այլ մարդասպան հիվանդություններ վերածնունդ ապրեն»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում