ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը ճշտել է կորոնավիրուսից վարակի և մահացության տվյալները. РИА Новости

Չինաստանը ճշտել է կորոնավիրուսից վարակի և մահացության տվյալները. РИА Новости

Ուհանի իշխանությունները ճշտել են համաճարակի ժամանակ վարակակիրների և մահացածների թիվը: Քաղաքը համարվում է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը: Ըստ Xinhua լրատվական գործակալության նոր տվյալների՝ համաճարակի ժամանակ մահացածների թիվն ավելացել է 1.290-ով և կազմել է 3,869 մարդ: Վարակի դեպքերի թիվն ավելացել է 325-ով՝ այն հասցնելով 50333-ի: Այսպիսով, դեկտեմբերին համաճարակի սկսվելուց ի վեր Չինաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 4,632 մարդ, գրանցվել է հիվանդության 82.692 դեպք:

Պեկինը բացատրել է, որ տվյալների փոփոխության պատճառը առողջապության համակարգի գերծանրաբեռնվածությունն է եղել համաճարակի պիկի ժամանակ, բժիշկները զբաղված էին հիվանդներին փրկելով, ինչը հանգեցրել է տեղեկություններ ուշացնելու, բաց թողնելու կամ սխալ տվյալների, շատ հիվանդներ մահացել են մինչև կորոնավիրուսային թեստ անցկացնելը:

Դեռևս ապրիլի սկզբին Սպիտակ տունը ստացած տեղեկությունների հիման վրա հայտարարեց, որ Չինաստանը նվազեցրել է երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ իրական տվյալները: Դոնալդ Թրամփն ուղղակի մեղադրեց Չինաստանի իշխանություններին՝ COVID-19 համաճարակի բռնկման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու համար: «Աշխարհը շատ թանկ է վճարում նրանց արածի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում