ՄՄարիամ Մխիթարյան

Դաշտային հոսպիտալ Բուխարեստի մոտակայքում. Euronews

Դաշտային հոսպիտալ Բուխարեստի մոտակայքում. Euronews

Ռումինացի զինվորականները ութ օրվա ընթացքում դաշտային հոսպիտալ են կառուցել Բուխարեստի մոտակայքում: Նպատակը` թեթևացնել պետական ​​հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, որոնք օգնում են COVID-19 ախտորոշումով մարդկանց: Դաշտային հիվանդանոցում բժիշկները կարող են ընդունել մոտ հարյուր հիվանդ:

Ռումինիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2000-ին: Ավելի քան քառասուն մարդ է մահացել: Մարտի 16-ից երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում: 65 տարեկանից բարձր անձինք իրավունք չունեն տնից դուրս գալ առանց հատուկ կարիքների: Կամավորները միայնակ ծերերին պետության կողմից վճարվող սնունդ են բերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում