Թեղուտում հնագետները մ.թ.ա 7-րդ դարին թվագրվող դամբարան են հայտնաբերել

Թեղուտում հնագետները մ.թ.ա 7-րդ դարին թվագրվող դամբարան են հայտնաբերել

Վերջին 5 տարում Թեղուտում անցկացվող պեղումների գագաթնակետը հնագետները համարում են վերջերս հայտնաբերված դամբարանը: Այն թվագրվում է մ.թ.ա 7-րդ դարին: Գիտնականներն այժմ առաջնային են համարում փաստերի համադրումն ու վերլուծությունը:

Ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզել այդ ցեղերի ու Հայկական բարձրավանդակում ապրողների պետական, մշակութային ու քաղաքակրթական առնչությունները:

Անցած 5 տարիների ընթացքում հայտնաբերվել են 50-ից ավելի հուշարձաններ: Հատկապես հետաքրքիր են խեցեթասերի վրայի նախշազարդերը: Տարբեր դարաշրջանների հնագիտական շերտերը վկայում են, որ Լոռու ցածրադիր  գոտին մարդկության հնագույն բնօրրաներից է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում