Ադրբեջանի իշխանությունները վարակակիրներին տեղավորում են թալիշներով բնակեցված քաղաքներում

ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի իշխանությունը կորոնավիրուսով վարակված ադրբեջանցիներին Թուրքիայից ավտոբուսներով տեղափոխում է հիմնականում թալիշներով բնակեցված քաղաքներ՝ Լենքորան, Ջալալաբադ, Մասալլի: Դա տեղացիների վրդովմունքն ու խուճապն է առաջացրել: Բացի վարակի նկատմամբ վախից՝ նրանք վստահ են, որ այդպես իշխանությունները ծրագրում են շրջանը «բնական ճանապարհով» մաքրել անցանկալի բնակիչներից:

Ադրբեջանական MeydanTV գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայից տարհանված ադրբեջանցիներին կարանտինացնում են տեղի հիվանդանոցներում: Հիվանդներն էլ բողոքում են իրենց առաջարկված պայմաններից: Հատկանշական է, որ տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է MeydanTV-ի լրագրող Նիգար Մուբարիզին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում