Սլովակիան կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարեց

ԳԳոհար Սիմոնյան

Մարտի 22-ից սկսած, Սլովակիան արտակարգ դրություն հայտարարեց՝ ի պատասխան կորոնավիրուսային նոր համաճարակի: Վարչապետ Պիտեր Պելեգրինին ասել է, որ երկուշաբթի օրվանից խանութները, ժամանցի վայրերը կփակվեն առնվազն երկու շաբաթով: Այդուհանդերձ, մթերային խանութները, դեղատները, փոստային բաժանմունքները և բանկերը  բաց կլինեն: Ռեստորաններին կթույլատրվի միայն սնունդ առաքել:

Կառավարությունը հիվանդանոցներին պարտադրել է չեղարկել ոչ առաջնային գործողությունները՝ հակավիրուսային պայքարի ծավալներն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ դրությամբ Սլովակիան հաստատել է COVID-19-ի 61 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում