Հայաստանն ունի սննդի 201 օրվա պաշար. բացի դրանից՝ երկիր է մտել 38 բեռնատար սնունդ. Փաշինյան

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանը պարենի խնդիր չունի: Կառավարության նիստում վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ սննդի բավական շատ պաշարներ ունենք:

«Հայաստանն ունի սննդի 201 օրվա պաշար. հավի մսի 64՝ օրվա, ձեթի՝ 38 օրվա: Սրանք դեռ 2 օր առաջվա հաշվարկներ են: Միաժամանակ, ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն:

Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով և դիզվառելիքով, այս պահին էլ ներմուծվում է»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում