ՆՆարե Ոսկանյան

Հեռախոսային հավելվածը թույլ կտա անձանց հասկանալ՝ արդյոք խնդիր ունե՞ն. Ավինյան

Հեռախոսային հավելվածը թույլ կտա անձանց հասկանալ՝ արդյոք խնդիր ունե՞ն. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պարետատան գործունեությանը, նշեց, որ ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում և քննարկումներ է իրականացնում: ՀՀ պարետը տեղեկացրեց, որ երեկվանից հանվել են Էջմիածնից դուրս կամ ներս անելու տեղաշարժի սահմանափակումները, քանի որ Էջմիածնի դեպքերի շղթայի գրեթե բոլոր հաստատված դեպքերը արդեն մեկուսացված անձանցից էին, նոր դեպքեր չէին հայտնաբերվել, և այլ վայրերում ևս կային վարակման դեպքեր:

Ավինյանը ներկայացրեց, որ Իտալիայի դեպքերի հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան դեպքերի 50 տոկոսը մոտավորապես այն անձանց մոտ է լինում, որոնք ունեցել են երեք և ավելի խրոնիկ հիվանդություններ:

Ավինյանը նաև տեղեկացրեց, որ կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որը  իրանցի գործընկերներն են տրամադրել: «Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում