Ֆրանցիսկոս Պապը՝ Հռոմի ամայի փողոցներում

ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը անտեսել է Իտալիայի կառավարության խորհուրդը և շրջել Հռոմի ամայի փողոցներով՝ աղոթելով կորոնավիրուսից տուժած մարդկանց և ճգնաժամին վերջ տալու համար: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, անվտանգության աշխատակիցներով շրջապատված, քաղաք է իջել իր պատշգամբի պատուհանից օրհնություն մատուցելուց անմիջապես հետո: Ֆրանցիսկոս Պապը Վատիկանից հեռացել է առանց զգուշացնելու և այցելել է երկու եկեղեցի, աղոթել համավարակի ավարտի, հիվանդների, նրանց ընտանիքների, ինչպես նաև բուժաշխատողների, դեղատների ու սննդի խանութների աշխատակիցների համար, որոնք աշխատում են այս վտանգավոր պայմաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում