Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄՄարի Կոստանյան

Ռոք աստղ, System of a Down ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը, մասնավորապես՝ երկրի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրել է Newshub պարբերականը: Կայքին տված հարցազրույցում Սերժ Թանկյանը հայտնել է. «Կարևոր է, որ մարդիկ տեղեկանան այդ ցեղասպանության, 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Շատ երկրներ, ինչպես ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Եվրամիությունը, Վատիկանը և Ռուսաստանը ընդունել են Հայոց ցեղասպանությունը»:

Այն հարցին, թե արդյոք Թանկյանը կցանկանար, որպեսզի Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, հայազգի ռոք աստղը պատասխանել է. «Այո՛, իհարկե: «Ցեղասպանություն» եզրույթից շատերն են խուսափում, քանի որ Թուրքիան չի  ցանկանում, որ պետություններն այն օգտագործեն»:

Պարբերականի հավաստմամբ՝ Նոր Զելանդիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները:

Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքում կազմակերպվել է միջոցառում, որի շնորհիվ հնարավոր կլինի խթանել Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում