Եվրոպայից մուտքն ԱՄՆ 30 օրով կարգելվի. ԱՄՆ նախագահ

ՎՎարդան Հովսեփյան

ԱՄՆ-ն վաղվանից սկսած 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը երկրի տարածք, բացառությամբ Մեծ Բրիտանիայի: Ամերիկացիներին ուղղված խոսքում այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման դեմ, ինչը հաջողվեց անել ԱՄՆ-ում:

Թրամփի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կորոնավիրուսով պայմանավորված կկազմեն 200 միլիարդ դոլար:

Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ իշխանությունները կսկսեն վարկեր տրամադրել կորոնավիրուսից տուժած փոքր և միջին բիզնեսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում