Բռնություն է կիրառել Ստամբուլում անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ. միջազգային լուրեր

ՄՄարիամ Մխիթարյան

Նիդեռլանդներում սկսվել է Մալայզիական ավիաընկերության Boeing 777 օդանավ վթարի հարցով դատավարությունը: 2014-ին այն իրականացնում էր MH17 թռիչքը, երբ խոցվեց Դոնեցկի օդային տարածքում: Մեղադրյալները Ռուսաստանի երեք և Ուկրաինայի մեկ քաղաքացի են: Դատախազությունը բոլոր չորսին մեղադրում է 298 մարդու սպանության մեջ ներգրավված լինելու հարցով:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է նոր՝ ուժային փոխվարչապետի պաշտոն ստանալ, պահպանելով նաև ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարներին նշանակում է նախագահը, բայց նրանց կարող է հեռացնել Գերագույն ռադան:

Արսեն Ավակովը ՆԳՆ ղեկավար է նշանակվել 2014-ի փետրվարին և վերանշանակվել է այդ պաշտոնում 2019-ի օգոստոսին: Նա նախորդ կառավարության երկու նախարարներից մեկն է, որը պաշտոնը պահպանեց նոր կառավարության կազմում:

Մարտի 8-ը աշխարհի բազմաթիվ երկրներում ուղեկցվել է բողոքի ցույցերով: Բաքվում անցկացված հանրահավքի կարգախոսն էր՝ «Մի՛ հանդուրժիր բռնությունը»: Հավաքի առաջին իսկ րոպեներին ոստիկանները բռնություն են գործադրել կանանց նկատմամբ, մի քանիսը ձերբակալվել են:

Նույն օրը բռնություն է իրականացվել նաև Թուրքիայում: Մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում