Եթե կորոնավիրուսն ամռանն անհետանա, դա կլինի ճակատագրի նվեր. ԱՀԿ

ՄՄարի Կոստանյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե կորոնավիրուսն  ամռանը վերանա, ապա դա կլինի ճակատագրի նվեր, սակայն նման սցենարի հույսը չկա:

«Կեղծ հույս է, որ վարակն ամռանը պարզապես կանհետանա գրիպի նման: Հուսով ենք, որ այդպես կլինի, սակայն դա կլինի ճակատագրի նվեր: Մենք չենք կարող նման ենթադրություններ անել: Ներկայում մենք հիմքեր չունենք, որ իրադարձություններն այդպես կզարգանան: Հետևաբար՝ անհրաժեշտ է վարակի դեմ հիմա պայքարել, այլ ոչ թե հույս ունենալ, որ այն ինքն իրեն կանհետանա»:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը: Մահացածներն ավելի քան 3 հազարն են: Իսկ ապաքինվածները՝ 56 հազար:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում