Վերջ և՛ ձեռքսեղմումին, և՛ պաչիկներին

ՄՄարիամ Մխիթարյան

Երկուշաբթի Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է սեղմել կանցլեր Անգելա Մերկելի մեկնած ձեռքը՝ կորոնավիրուսի տարածման վախից, հայտնում է Bild- ը: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինում Միգրանտների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մերկելը իրավիճակը հումորով է ընդունել, բարձրացրել է երկու ձեռքն ու Զեեհոֆերին ցույց տվել իր ափերը: Երկուսն էլ ծիծաղել են, բայց նախարարը չի հանձնվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով հրաժարվում է ձեռքսեղմումից:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 150-ի, 4 երեխա վարակվել է մանկապարտեզում:

Ապենինյան թերակղզու բնակիչներն էլ, հակառակը, բոյկոտել են վիրուսի վտանգը, համբուրվում են բոլորը՝ ընկերները հանդիպումների, զույգերը՝ զբոսնելու ժամանակ, կանայք, տղամարդիկ, դեռահասներ և տարեցներ: Չնայած թերակղզում գրեթե երկու հազար մարդ վարակված է կորոնավիրուսով, ոչ ոք մտադիր չէ հրաժարվել հաղորդակցության այդ սովորությունից, բայց դիմակներ երբեմն կրում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում