Լարվածություն թուրք-հունական սահմանին

Բախումները թուրք-հունական սահմանին շարունակվում են: Մի քանի հազար անօրինական ներգաղթյալ անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական անգամ փորձել են մուտք գործել Հունաստանի տարածք:

Ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիության սահմաններ սկիզբ առավ, երբ Թուրքիայի իշխանությունն օրեր առաջ հայտարարեց, որ այլևս չի սահմանափակի փախստականների տեղաշարժը՝ այդպիսով չեղյալ համարելով ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում