Պետությունից հետ ստացած ԱԱՀ-ն ակտիվացնում է բիզնեսը

ՀՀերմինե Բաղդասարյան

Հայկական ձկնաբուծարաններից թառափ ու իշխան ռուսական շուկա վաճառքի ուղարկող «Գլոբալ ֆիշ» ընկերությունը մտադիր է կտրուկ ավելացնել Ռուսաստան արտահանման ծավալը, քանի որ պատվերներ են ստանում նույնիսկ ձկնամթերքով հայտնի Վլադիվոստոկից:

Առևտրային գործընկերների շնորհիվ ընկերությունը նախատեսում է սեզոնին սկսել նաև գյուղմթերքի մեծաքանակ արտահանում: Բիզնեսին տնտեսական նոր ծրագրեր իրականացնելուն ֆինանսապես նպաստում է պետությունից հետ ստացած ավելացված արժեքի հարկը:

ՊԵԿ-ից միայն անցած տարի 1.5 մլն դոլարին համարժեք ավելացված արժեքի հարկ է հետ ստացել նաև բանվորական ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլը»: Գումարը ուղղել են նոր բացվող գործարանի համար վերջին սերնդի հաստոցների ձեռքբերմանը:

Այս օրինակներով գործարարները այսօր ներկայացրել են, թե բյուջեից տնտեսություն վերադարձած գումարներն ինչպես են ակտիվացնում բիզնեսը: Անցած տարի Պետեկամուտների կոմիտեից ավելացված արժեքի հարկ է հետ ստացել 7 հազար 150 ընկերություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում