ՆՆարե Ոսկանյան

Խնդիրն իրավակարգավորումները կիրառելու մեջ է. Բալայանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Խնդիրն իրավակարգավորումները կիրառելու մեջ է. Բալայանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է, որ պաշտոնանկությունների մեթոդը հետևություններից ընդամենը մեկն է. բանակում ավելի լուրջ աշխատանք է տարվում: Գաբրիել Բալայանն այսպես է պատասխանել զինծառայողների մահվան դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հարցին: 

Նոր պաշտոնանկություններ կլինե՞ն թե՞ ոչ՝ Բալայանը դժվարացել է պատասխանել:  Զինվորների մահվան վերջին դեպքերի մասին էլ ասել է, որ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել:

«Սխալ կլինի ասել, թե իրավակարգավորումներ չկան, խնդիրը դրանք կիրառելու մեջ է»,- ասել է Բալայանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում