ՄՄարի Կոստանյան

Հարավային Կորեայի նախագահի հրաժարականի պահանջ՝ կորոնավիրուսի պատճառով

Հարավային Կորեայի նախագահի հրաժարականի պահանջ՝ կորոնավիրուսի պատճառով

Հարավային Կորեայում ավելի քան 1 միլիոն քաղաքացի խնդրագիր է ստորագրել՝ պահանջելով երկրի նախագահի հրաժարականը Հարավային Կորեայում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում անկարողության համար: Խնդրագրի հեղինակները խիստ քննադատել են Հարավային Կորեայի նախագահին, որը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել մահացու վարակի կանխարգելման համար: Մեկ օրվա ընթացքում խնդրագիրը ստորագրողների թիվը կրկնապատկվել է, ինչը վկայում է երկրի իշխանության անկարողությունից դժգոհողների բանակի աճի մասին:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում վարակվածների թիվն ավելացել  է 334-ով, հասնելով՝ 1595-ի: Կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում