ՄՄարիամ Մխիթարյան

ԵԽ արտգործնախարարների նիստը Ստրասբուրգում կլինի

ԵԽ արտգործնախարարների նիստը Ստրասբուրգում կլինի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թբիլիսի գնալու հարցը լուծված է: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երկրների արտգործնախարարների կոմիտեի նիստը, որը նախատեսվում էր անցկացնել Վրաստանի մայրաքաղաքում, տեղի կունենա Ստրասբուրգում:

Որոշումն ընդունվել է ԵԽ ղեկավարության հետ վրացի դիվանագետների խորհրդակցությունից հետո: Վրաստանը, որպես Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր, պետք է մայիսի 14-15-ը Թբիլիսիում անցկացներ նախարարների հանդիպումը: Միջոցառմանը մասնակցելու էին կազմակերպության անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակությունները: Այս փաստը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանի որ Վրաստանն ունի օկուպացիայի մասին օրենք, և դա վերաբերում է Ռուսաստանին: Մինչդեռ Թբիլիսիին հանձնարարվել էր ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունն այդ միջոցառմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում