ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինի օգնական Սուրկովն ազատվել է պաշտոնից

Պուտինի օգնական Սուրկովն ազատվել է պաշտոնից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիսլավ Սուրկովին ազատել է պետության ղեկավարի օգնականի պաշտոնից:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնյակովը ավելի վաղ հայտարարել էր, որ Սուրկովը հեռացել է քաղաքացիական ծառայությունից Ուկրաինայի հարցում քաղաքականության փոփոխության պատճառով: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ հայտարարությունը համարել է փորձագետի անձնական կարծիքը: Նա միաժամանակ հաստատել է, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցով զբաղվելու է նախկին փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

Վլադիսլավ Սուրկովը նախագահի օգնական է աշխատել 2013 թվականի սեպտեմբերից: Նրա իրավասության մեջ էին Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցերը: Սուրկովը նաև մասնակցել է նորմանդական ձևաչափի աշխատանքներին փորձագիտական ​​մակարդակով:

Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ աշխատանքից ազատել է իր վարչակազմի ղեկավար Անդրի Բոգդանին: Նրան փոխարինել է Զելենսկու նախկին օգնական Անդրեյ Երմակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում