ՆՆարե Ոսկանյան

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նաև Գիրք նվիրելու օր

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նաև Գիրք նվիրելու օր

Հայաստանում արվեստասեր հանրության համար փետրվարի 19-ը կրկնակի տոն է: Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նաև միմյանց գիրք նվիրելու օրն է: Բանաստեղծն այսօր կդառնար 151 տարեկան:

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն տարբեր միջոցառումներ:

Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո- և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյաններին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում