ԳԳոհար Սիմոնյան

Դանիան վերադարձնում է իր զորքն Իրաք

Դանիան վերադարձնում է իր զորքն Իրաք

Դանիայի ռազմական գերատեսչության ղեկավար Տրինե Բրամսենը հայտարարել է, որ մարտի 1-ին Դանիայի զորքերը կվերադառնան Իրաքի Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազա, որտեղից, իրանյան գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, ժամանակավորապես տարհանվել էին Քուվեյթ:

«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, և կարևոր է թույլ չտալ, որ Իրաքը կրկին դառնա ահաբեկչական գործունեության թեժ տարածք: Հետևաբար, անհրաժեշտ է վերսկսել իրաքյան զորքերի վերապատրաստումը, որպեսզի ապագայում նրանք կարողանան ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը»,- քրդական Rudaw-ի փոխանցմամբ՝ ասել է Բրամսենը:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված արևմտյան կոալիցիայի զորքերում ներգրավված են մոտ 130 դանիացի զինվորներ: Հիմնականում նրանք ծառայում են՝ որպես հրահանգիչներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում