Վրաստանի խորհրդարանի խոսնակի ելույթի ժամանակ հնչել է ԽՍՀՄ-ի օրհներգը

ՄՄարի Կոստանյան

Վրաստանի օրենսդիր մարմնում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել դահլիճ և միացրել Խորհրդային Միության օրհներգը:

Օրհներգը միացվել է այն ժամանակ, երբ Թալակվաձեն սկսել է քննադատել ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար:

Խորհրդարանի խոսնակը, երաժշտության հնչյունները լսելով, ծիծաղել է և գործընկերներին առաջարկել ծափահարել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում