Թուրքիայի քաղաքացիների դեմ ահաբեկչություն Բեռլինում

ՄՄարի Կոստանյան

Ահաբեկչություն Գերմանիայի մայրաքաղաքում: Անհայտ զինյալները Բեռլինում կրակ են բացել Թուրքիայից ժամանած քաղաքացիների ուղղությամբ, որի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ողբերգական դեպքից հետո չարագործները փախուստի են դիմել: Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ծրագրվել էր անցկացնել թուրքական կատակերգական շոու: Համալիրի հանդիսատեսն անմիջապես տարհանվել է: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում