Վալենտինի օրը տոն է նաև թմրանյութերի մաքսանենգների համար

ՄՄարիամ Մխիթարյան

Կոլումբիան ծաղիկների երկրորդ խոշոր արտահանողն է, բայց նաև կոկաինի արտադրության առաջատարը: Թմրանյութեր վաճառողները փորձում են Վալենտինի օրը ծաղիկների առաքումների միջոցով թմրանյութեր անցկացնել Եվրոպա:

Դրա դեմ պայքարելու համար տնտեսություններն աշխատում են անվտանգության խիստ միջոցառումներով: Որոշ տեսախցիկներ վերահսկում են գործընթացի յուրաքանչյուր քայլը, ինչը դժվարացնում է մաքսանենգների գործունեությունը, խստացված ստուգումներ են իրականացվում օդանավակայաններում:

Ոստիկանության տվյալներով՝ 2018 թվականին ծաղկային առաքումներում հայտնաբերվել է ավելի քան 400 կգ կոկաին: Օպերատիվ աշխատանքի արդյունքում այս տարի Վալենտինի օրը ոստիկանությունը ոչ մի գրամ թմրանյութ չի հայտնաբերել արտահանված 600 միլիոն ցողունի մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում