Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով համաժողովը

ՆՆարեկ Սահակյան

Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով հերթական համաժողովը, որին մասնակցելու է ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից մեկնում է Մյունխեն: Քաղաքական, բիզնեսի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քննարկելու են առկա ճգնաժամերը և անվտանգության մարտահրավերները: Համաժողովի օրակարգը հագեցած է՝ միջազգային լարված իրավիճակով և կորոնավիրուսի տարածմանը վերաբերող հարցերով: ԱՄՆ-ը այս տարի Մյունխեն կուղարկի մեծ պատվիրակություն: Փորձագետները սա համարում են Վաշինգտոնի հաղորդագրությունն աշխարհին, որ Միացյալ Նահանգները չի մեկուսանում Եվրոպայից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն արդեն ժամանել է Մյունխեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում