Կորոնավիրուսից մահացության ու վարակման դեպքերը կտրուկ աճել են

ՄՄարի Կոստանյան

Չինաստանի Հուբեի նահանգում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 242 դեպք: Սա համաճարակի բռնկումից հետո ամենամահաբեր օրն է եղել: Ընդհանուր առմամբ, Չինաստանի տարածքում զոհերի թիվը հասել է 1355-ի: Մահացու ախտով վարակվել է մոտ 60 հազար մարդ, որոնցից 14 840-ը գրանցվել է Հուբեի նահանգում: Կորոնավիրուսով վարակվածներից 3441-ն ապաքինվել է:

Համաճարակի արագ տարածման պատճառով Չինաստանի առավել վտանգավոր նահանգներում ու քաղաքներում հետաձգվել կամ չեղարկվել են զանգվածային միջոցառումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում