Սերֆինգորդը հազիվ է փրկվել հսկա ալիքի հարվածից

ՄՄարիամ Մխիթարյան

Պորտուգալացի սերֆինգորդ Ալեքս Բոտելոն լուրջ վնասվածքներ է ստացել հսկա ալիքից Նազարե քաղաքում անցկացվող մրցույթի ժամանակ: Նա վարում էր իր գործընկերներից մեկի ջրային մոտոցիկլետը, երբ հայտնվել է երկու հսկա ալիքների հարվածի տակ: Բարեբախտաբար, փրկարարները կարողացել են ժամանակին օգնության հասնել և փրկել նրա կյանքը: Դեպքից հետո Բոտելոյին տեղափոխել են Լիսաբոնի հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Մրցակցությունը, սակայն, դադարեցվել է: Ձմռանը Նազարեն սերֆինգի սիրահարների ամենաընդունված վայրն է: 30-մետրանոց հսկա ալիքները հաղթահարելը սերֆինգորդների համար հավասար է Էվերեստը նվաճելուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում