Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ՀԱՄԱՍ-ը դատապարտում է «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավարի բանտարկությունը

ՀԱՄԱՍ-ը դատապարտում է «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավարի բանտարկությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան այսօր հայտարարել է, որ «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավար շեյխ Ռաեդ Սալահի բանտարկությունն ամերիկյան «Դարի գործարքի» և, այսպես կոչված, «Արաբական եռանկյունի» պլանի  մասն է կազմում:

«Սա փորձ է՝ լռեցնելու Երուսաղեմի իսլամական, արաբական ինքնությունը պաշտպանողների ձայնը: Նրանց ձայնը, որոնք պայքարում են հանցավոր բռնազավթման, Երուսաղեմը հրեական քաղաքի վերածելու ցանկության  դեմ... Բռնազավթիչների դատարանի կողմից վճիռը վրդովեցնող է:  Սա շեյխ Ռաեդին վտարելու քաղաքականության շարունակություն է: Մենք աջակցություն ենք հայտնում շեյխին, նրա ընտանիքին և բոլոր պաղեստինցիներին, որոնք ապրում են 1948-ին տեղի ունեցած բռմազավթման սահմաններում»,- ասված է Հանիայի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Հայֆայի դատարանն «Իսլամական շարժման հյուսիսային թևի» ղեկավար շեյխ Սալահ Ռաեդին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական գործողություններ հրահրելու, ինչպես նաև արգելված կազմակերպությանը՝ ՀԱՄԱՍ-ին սատարելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում