ԳԳոհար Սիմոնյան

Արմավիրում մեքենա է այրվել, հրդեհը մարվել է. ԱԻՆ

Արմավիրում մեքենա է այրվել, հրդեհը մարվել է. ԱԻՆ

Փետրվարի 7-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ քարի հանքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:21-ին: Մասամբ այրվել են չշահագործվող «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկի հատվածը և մոտակայքում գտնվող աղբամանում մոտ 1 խմ աղբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում