ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը միայն մեկ մրցակից ունի

Թրամփը միայն մեկ մրցակից ունի

ԱՄՆ նախկին սենատոր, հանրապետական Ջո Ուոլշը, որը պայքարում էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, որոշել է հրաժարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցակցությունից և դուրս է եկել մրցավազքից, հայտնել է CNN-ը:

Ըստ ալիքի՝ Ուոլշը ԱՄՆ Այովա նահանգում վերջերս կայացած փրայմերիզում ստացել է կուսակցության անդամների 1%-ի աջակցությունը: Նախկին սենատորը նշել է, որ Թրամփի դեմ պայքարի հիմքեր չի տեսնում:

Նախագահական մրցավազքից Ուոլշի դուրս գալուց հետո հանրապետականների շրջանում Թրամփի միակ մրցակից է դարձել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:

Այովայում Դեմոկրատական կուսակցության անցկացրած փրայմերիզում առաջատար են Փիթ Բութիջիչը՝ ձայների 26,2 տոկոսով և սենատոր Բեռնի Սանդերսը, որը նրան զիջել Է ընդամենը 0,1 տոկոսով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում