Անրի Նասկիդյանցն առաջին անգամ փորձարկել է ՌԴ Ту-160М արդիականացված հրթիռակիրը

ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը YouTube-ի ալիքով ցուցադրել է Ту-160М արդիականացված հրթիռակրի առաջին թռիչքի տեսագրությունը:

Ту-160М արդիականացված ռազմավարական հրթիռակիրն առաջին թռիչքն է կատարել Կազանի ավիացիոն գործարանի փորձարկող օդաչու Անրի Նասկիդյանցի կառավարմամբ: Թռիչքն իրականացվել է 1.5 կմ բարձրությամբ և տևել է 34 րոպե: Այն տեղի է ունեցել փետրվարի 2-ին:

Ту-160М օդանավի թռիչքի հեռավորությունը HK-32 երկրորդ սերիայի շարժիչի շնորհիվ ավելացվել է 1000 կմ-ով: Արդիականացված Ту-160М հրթիռակիրները զինված ուժերին կհանձնվեն 2021-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում